Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համար

Փետրվար 13,2026 17:24 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան հանձնեց գնդապետ Արման Մկրտչյանին՝ Միացյալ Նահանգներում որպես ՀՀ ռազմական կցորդ իր օրինակելի ու անբասիր ծառայության համար։

Իր պաշտոնավարման ընթացքում գնդապետ Մկրտչյանը գերազանց պլանավորման, համագործակցության ու հետևողականության միջոցով ապահովել է ԱՄՆ և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների շփումներն ու մեր երկրների միջև երկխոսությունը։ Գնդապետ Մկրտչյանի ջանքերն ուղղակիորեն նպաստել են հայ-ամերիկյան պաշտպանական հարաբերությունների խորացմանը, մեր զինված ուժերի միջև անվտանգային և ուսումնավարժական հարցերում համագործակցության ամրապնդմանը։

Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնում գնդապետ Մկրտչյանին նվիրված ծառայության ու առաջնորդման համար։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: