Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշակոթող՝ ոչ կատարյալ միջավայրով

Հոկտեմբեր 08,2009 00:00

1962 թվականին Օշականի մուտքի մոտ կառուցված հայոց տառերը խորհրդանշող կոթողը (հեղինակ՝ Ջ. Թորոսյան) օտարազգի եւ հայ զբոսաշրջիկին ակամա վկայում է հայոց քարեղեն ու լուսեղեն այբուբենի հզորությունը եւ ինքնատիպությունը: Հուշակոթողի սլացքը նաեւ խորհրդանշում է հավերժության գաղափարը, որի հիմքը հազարամյակների պատմություն ունեցող տառերով ստեղծված գլուխգործոցներն են, որոնք տարբեր դարաշրջաններում ծնվել են՝ Խորենացուց սկսած մինչեւ մեր օրերը: Կոթողն իր տեսքի մեջ անվիճելիորեն եզակի է, սակայն դրա շրջապատը, մեղմ ասած, այնքան էլ բարվոք չէ: Աշնան եւ գարնան անձրեւների ժամանակ հուշարձանը այնքան էլ լավ վիճակում չի հայտնվում՝ ցեխն ու ցեխաջրերը անպակաս են, ու այդ պատկերը չի հրապուրում ոչ հայ, ոչ այլազգի զբոսաշրջիկին: Ի հավելումն՝ ցեխաջրի մեջ երբեմն հայտնվում են դատարկ շշեր, ծխախոտի տուփեր, քամու ու ջրի բերած՝ ինչ պատահի: Իսկ զբոսաշրջության զարգացումը Հայաստանում տնտեսության գերակա ուղղություն է հայտարարվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել