Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՄԻՅԱՏՈՎԻՉԸ

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում երեկ հանդիպել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: Կողմերն անդրադարձել են մեր երկրում ԵԱՀԿ կառույցների գործունեությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն աջակցությանը ու մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից կարեւորել այդ կառույցների գործունեությունը: Դունյա Միյատովիչը նշել է, որ ՀՀ կառավարության եւ հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն համագործակցում են նաեւ լրատվամիջոցների վերաբերյալ օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Նա մամուլի ազատությունը խթանող կարեւոր հանգամանք է համարել Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, որոնք, Դունյա Միյատովիչի հավաստմամբ, Կազմակերպության անդամ այլ երկրների համար եւս լավ օրինակ կարող են դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031