Բռնապետերի հռետորաբանության մեջ շատ տարածված են դարձվածքներ, որոնք սկսվում են «ես թույլ չեմ տա» բանաձեւով: Կամ, հաշվի առնելով, որ նրանք «ժողովրդի ոգու» եւ միաժամանակ՝ պետության ու կառավարության միակ մարմնավորումն են՝ «մենք թույլ չենք տա»:
Բերեմ մի քանի օրինակ: Ադոլֆ Հիտլեր. «Ես թույլ չեմ տա, որ Գերմանիային կրկին ստորացնեն»: Իոսիֆ Ստալին. «Մենք թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա կապիտալիստական պետությունների կցորդ»: Նույն հռետորը. «Մենք թույլ չենք տա, որ թշնամիները ներթափանցեն մեր շարքերը եւ վնասեն սոցիալիզմի գործին»: Ֆիդել Կաստրո. «Մենք թույլ չենք տա, որ յանկի-իմպերիալիզմը խլի Հեղափոխության նվաճումները»:
Նման ուղերձներն ունեն երեք նպատակ: 1/ Ցույց տալ, որ ամեն ինչ որոշվում է անձնապես, իսկ պետական ինստիտուտները, որոնք ի պաշտոնե պետք է ինչ-որ բան «թույլ տան» կամ «թույլ չտան», որեւէ նշանակություն չունեն: 2/ Ստեղծել «թշնամու սպառնալիք», որից պետք է պաշտպանվել: 3/ Մոբիլիզացնել սեփական կողմնակիցներին, որոնք պետք է ատեն թշնամուն եւ սիրեն առաջնորդին:
Փաշինյանի ու նրա թիմի անդամների հռետորաբարությունը կառուցված է նույն տրամաբանությամբ. գերհզոր առաջնորդը թույլ չի տա, որ Ռուսաստանը եւ նրա հայաստանյան գործակալները խաթարեն իրենց հրաշալի նվաճումները եւ զրկեն մեզ անկախությունից: Թե ի՛նչ ֆանտաստիկ նվաճումներ են դրանք եւ ո՛ր անկախության մասին է խոսքը, հիմա չխորանանք: Գուցե Կիրանցում պատի կառուցումը կամ Ադրբեջանի պահանջով սահմանադրության փոփոխությունը:
Կարդացեք նաև
Բայց կենտրոնանանք հռետորաբանության վրա, որը երբեմն ձեռք է բերում սովորական, սթափ բանականությանը հակասող ձեւեր: «Թույլ չեմ տա, որ եպիսկոպոսները հավաքվեն Ավստրիայում»: Նման անհեթեթության չէին հասնում անգամ վերը թվարկած՝ 20-րդ դարի բռնապետերը: Ներոնը՝ գուցե: Հաջորդ քայլով, հավանաբար, գործադիր իշխանությունը պետք է որոշի, թե որտեղ պետք է անցկացվի Նկարիչների միության համագումարը: Կամ՝ դատարանով որոշի, թե ով է նկարիչ, ով՝ ոչ:
Բայց կան ավելի զավեշտալի պնդումներ. «Թույլ չենք տա, որ ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն»: Դե, ուրեմն, պետք է կուսակցությունների մասին օրենքում փոփոխություն մտցնել՝ «կուսակցությունները կարող են միավորվել միայն վարչապետի աշխատակազմի գրավոր թույլտվությամբ»:
Ի՞նչ պիտի անեն, որ թույլ չտան: Նոր գործե՞ր կարեն: Բայց մի՞թե չեն տեսնում, որ դա այլեւս չի աշխատում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Թրամպի “թույլ չտալու” մեջբերումները ուր են, թե ԱՄՆ-ը Ժողովրդավարական երկիր ա ? :))))
նիկոլը չի տվող/թույլչտվողը: Հանձնել է քարտերը, բանալիները 2018-ից ի վեր:
«Նիկոլական քարոզչության մասին ասվում է, որ այն վիրավորում է նորմալ մարդկանց ինտելեկտը. վերջերս նման բան ասաց նաեւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը»:
«Ի՞նչ պիտի անեն, որ թույլ չտան: Նոր գործե՞ր կարեն: Բայց մի՞թե չեն տեսնում, որ դա այլեւս չի աշխատում:»
Պատկերը ավելի կոմպլեքս է քան սա:
ԹՐԻՓՓ ծրագրի գլոբալ բնույթը պարտադրում է գլոբալ միջավայր` անդեմ, սպառող, սպասարկող բնակչություն, ցանկալի է առանց ազգային հիշողության: Պատկերացրեք ԱՄՆ-ի միջնահանգային մայրուղիների վրա գործող rest-area կոնցեպտը:
ԹՐԻՓՓ-ով Հայաստանը ստացել է Rest Area կարգավիճակ:
նիկոլին ‘գցել էին’ խաչմերուկ անվանումը, որովհետև հնչում-հիշեցնում է խաչքարը (խաչքարի դեմ արշավ էր կազմակերպել, որ տեղ բացի խաչմերուկի համար):
Մի՞թե չենք տեսնում, որ ԹՐԻՓՓ-ի պես խոշոր ‘գործիքը’ չի կարող տեղադրվել առանց տեղանքը փոխելու:
Ի՞նչ պիտի անի նիկոլը…. Պիտի բուծի, բազմացնի, ներմուծի առանց ինտելեկտի մարդակերպ զանգված:
Ի՞նչ պիտի անի իլհամը… ձևակերպի օրակարգը, վերահսկի իրականացումը ու տեղեքացնի Էրդողանին
Ի՞նչ պիտի անի Էրդողանը…տեղեկացնի ԱՄՆ-ին:
Այս է բուրգը` ըստ նախկին դեսպանի: