Լրահոս
Օրվա լրահոսը

Հավակնորդների մրցաշար չմտան

Փետրվար 19,2011 00:00

Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների ընտրական մրցաշարը: Խաղարկվող վեց ուղեգրի համար պայքարի մեջ մտել էին 37 ազգային ֆեդերացիաների մոտ  200 շախմատիստներ, որոնցից 120-ը գրոսմայստերի կոչում էր կրում: Մրցաշարին մասնակցող Հայաստանի ինը ներկայացուցիչներից եւ ոչ մեկն ուղեգիր չնվաճեց: Մեր տղաներն ամփոփիչ մրցաշարային աղյուսակում դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:
24. Տիգրան Լ. Պետրոսյան 11,5 միավոր
59. Սերգեյ Մովսիսյան  10,0
108. Սուրեն Պողոսյան  8,5
117. Դավիթ Շահինյան  8,5
136. Դավիթ Պետրոսյան 7,5
146. Տիգրան Քոթանջյան 7,5
152. Ավետիք Գրիգորյան 7,0
168. Հովիկ Հայրապետյան 6,0
182. Վահե Բաղդասարյան 5,0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28