Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, Փորձագիտական կենտրոնի լավագույն մասնագետներն արդեն դեպքի վայրում էին

Մարտ 27,2026 20:00 Share

Մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակութային տան չգործող չորսհարկանի շինությունում: Չնայած իրավիճակի բարդությանը՝ մասնագիտական արձագանքը չուշացավ։

Հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, Փորձագիտական կենտրոնի լավագույն մասնագետներն արդեն դեպքի վայրում էին:

Իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով.

• Հրդեհատեխնիկական փորձաքննություն–կրակի առաջացման օջախի և պատճառների բացահայտում:

• Շինարարական փորձաքննություն–կառույցի ամրության և վնասվածության աստիճանի գնահատում:

• Ապրանքագիտական փորձաքննություն–գույքային և նյութական վնասի հաշվարկում:

Մեր փորձագետների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ստանալ հրդեհի ամբողջական պատկերը և տալ մասնագիտական հստակ եզրակացություն:

 

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
Հանրային կապեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել