Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՊ-Ն՝ ԱՐԴԵՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ապրիլ 15,2011 00:00 Share

Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց առողջապահության նախարարության նոր աշխատակազմի ղեկավարին՝ Սուրեն Քրմոյանին, որն այդ պաշտոնում արդեն մի քանի ամիս ժամանակավոր պաշտոնակատար էր եւ նախարարի իրավական հարցերով խորհրդատու: Վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, Ս. Քրմոյանը նախարարության փորձառու մասնագետներից է: Նիստի ժամանակ վարչապետը շնորհավորեց նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ծնունդը: Պարոն Քուշկյանը դարձավ 55 տարեկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել