Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ, դու խոստացար այդ TOYOTA-ն LAMBORGINI դարձնել, բայց սարքեցիր ЗАПОРОЖЕЦ․ Արմեն Աշոտյան

Մարտ 04,2026 22:52 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Ազգային Ժողովում Փաշինյանի հանդուգն, բայց ջղաձիգ պահվածքը հիշեցրեց ինձ իր արդիականությունն ամեն անգամ հաստատող այս այլաբանությունը։

Նիկոլ,

Դու 2018-ին գողացար մեքենան, որը, իհարկե, կատարյալ չէր, բայց «խոդի» էր։

Դու նստեցիր գողացած մեքենայի ղեկին, խոստանալով միամիտ, բայց քո գողությամբ հպարտ ուղեւորներին անվտանգ եւ «երջանիկ» ընթացք։

Դրա փոխարեն դու այդ մեքենան սկսեցիր խփել բորդյուրներին, սկսեցիր այն «ռասկուլաչիտ» անել, «տեխօսմոտր» չանցկացնել, «դզող-փչողների» մոտ չտանել։

Այդ ընթացքում մի քանի հազար ուղեւոր քո «ավարիաներից» մահացան։

Դու շահագործում ես մեքենան, առանց նրա մասին հոգ տանելու:

Դու խոստացար այդ TOYOTA-ն LAMBORGINI դարձնել, բայց սարքեցիր ЗАПОРОЖЕЦ։

Չմոռանամ ասել նաեւ, որ այդ մեքենայի ղեկին դու մշտապես անսթափ վիճակում ես։

Էլ չասեմ, որ դու ոչ միայն քշել չգիտես, ոչ միայն ճամփեն ես կորցրել, այլեւ վարորդական իրավունք չունես։

Առնվազն այն պատճառով, որ օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031