Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՔԱԴԴԱՖԻԻ ՀԵՏ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՓԱՍՏԸ

Հուլիս 13,2011 00:00 Share

\"\"Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն (նկարում) հայտարարել է, թե Ֆրանսիայի իշխանությունները կապ են հաստատել Լիբիայում իշխող ռեժիմի հետ՝ քննարկելու համար Մուամմար Քադդաֆիի հեռանալու հարցը, սակայն լիարժեք բանակցություններ չեն վարում: Այս մասին՝ վկայակոչելով France Info ռ/կ-ն, փոխանցում է 1in.am-ը: «Լիբիայի ռեժիմը պատվիրակներ է ուղարկել ամենուր՝ Թուրքիա, Նյու Յորք եւ Փարիզ: Կապը հաստատված է, սակայն այսօր իրական բանակցություններ չեն վարվում: Մենք ընդունել ենք բանագնացների, որոնք մեզ ասել են՝ Քադդաֆին պատրաստ է հեռանալ, եկեք բանակցենք»,- ասել է Ժյուպեն: Նա նաեւ հավելել է, թե Քադդաֆիի վարչակազմը դեռ չի կատարել ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները դադարեցնելու համար անհրաժեշտ պայմանները: Դաշինքն ակնկալում է, որ իրավիճակը կանցնի ՄԱԿ-ի վերահսկողության տակ այն բանից հետո, երբ զինվորականները կվերադառնան զորամասեր, իսկ Քադդաֆին կհայտարարի քաղաքական եւ զինվորական լիազորություններից հրաժարվելու մասին:
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին երեքշաբթի օրը խոսել է նաեւ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն, որն ապստամբներին կոչ էր արել ուղիղ բանակցություններ սկսել Քադդաֆիի ռեժիմի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել