Թուրքիայի Իզմիթ քաղաքում ընթացող մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականն առավոտյան անցկացված երկրորդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ այս անգամ 4:0 «չոր» հաշվով պարտության մատնելով Մոլդովայի թիմին: Հաղթանակն ըստ խաղատախտակների հերթականության կերտեցին Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը եւ Արման Միքայելյանը: Օլիմպիադայի մրցակարգով երեկ երեկոյան կայանալու էր նաեւ երրորդ տուրը, որում մարզիչ Արսեն Եղիազարյանի սաներն ուժերը չափում էին Հնդկաստանի իրենց հասակակիցների հետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: