Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկային եւ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով կնախատեսվի դրանց առգրավման նաեւ էլեկտրոնային եղանակ

Մարտ 18,2026 18:06 Share

Վերջին տարիներին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման որոշումների քանակը շեշտակի ավելացել է՝ դրանով պայմանավորված խնդրո առարկա տեղեկատվության մշակման եւ պատրաստման, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին փոխանցման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները նույնպես ավելացել են, ինչը դժվարացրել է թե՛ իրավապահ համակարգի, թե՛ ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բանկային եւ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել դրանց առգրավման նաեւ էլեկտրոնային եղանակը:

Հիշյալ գործընթացն էլեկտրոնային եղանակով տրամադրելը, ըստ փոխնախարարի, միտված է տեղեկատվության փոխանցման վրա ծախսվող ժամանակի ու ռեսուրսների կրճատմանը, ինչպես նաեւ գաղտնիք կազմող տեղեկատվության փոխանցման գործընթացում մարդկային ներգրավվածության նվազեցմանը:

Գերատեսչությունը նախատեսել է, որ գործընթացն իրականացնելու նպատակով կներդրվի հատուկ պաշտպանված էլեկտրոնային կապուղի, որի միջոցով էլ ֆինանսական կազմակերպություններից գաղտնիք կազմող տվյալները կփոխանցվեն իրավապահ մարմիններին:

Հարակից զեկույցով հանդես է եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը: Պատգամավորը հորդորել է ներդնել ճիշտ կիբեռանվտանգության համակարգ ու կոչ արել հանձնաժողովի անդամներին կողմ քվեարկել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031