Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմը նախօրեին քննարկել է ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրավիճակը եւ միահամուռ եկել այն եզրակացության, որ ԲՀԿ-ն դուրս չի գա կոալիցիայից եւ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության դաշտից: Ընդդիմությունը վստահ է, որ եթե հարկ լինի, նորից ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, կամ էլ համապատասխան հայտարարություն կարվի առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին:



















































 
          
          
          
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   