
Բանաձեւում նաեւ ուղղակիորեն մատնանշվում է, որ Տիմոշենկոյի գործի հեռանկարով են պայմանավորված եվրոպական երկրների հետագա հարաբերությունները Կիեւի հետ: Խոսքը այդ երկրի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման եւ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին է:
BBC-ի մատուցմամբ, ինչպես եւ սպասվում էր՝ պատգամավորները համարել են, որ նախկին վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մարդու իրավունքների ոտնահարման եւ դատական իշխանությունը ընդդիմության առաջնորդի վրա ճնշում գործադրելու նպատակով չարաշահելու դրսեւորում է:
Ըստ Եվրախորհրդարանի բանաձեւի՝ պետք է նաեւ պայմաններ ստեղծել քաղաքական գործընթացներին նախկին վարչապետ Տիմոշենկոյի լիարժեք մասնակցության համար՝ ինչպես ընթացիկ շրջանում, այնպես էլ հաջորդ համապետական ընտրությունների ժամանակ:


















































