
Փաստաթղթում նաեւ շեշտված է, թե այդ երկրների կիբեր-լրտեսները ԱՄՆ տնտեսության համար լուրջ սպառնալիք են ներկայացնում: Ամենամեծ թվով կիբեր-հարձակումները ամերկյան համակարգչային ցանցերի վրա իրականացնում են Չինաստանի հաքերները: Ռուսաստանը թեեւ կիբեր-հարձակումների ակտիվությամբ էապես զիջում է Չինաստանին, բայց, ինչպես նշված է զեկույցում, ռուս հաքերների հարձակումները տարբերվում են իրենց նորարարություններով եւ բարդությամբ:
Ինչպես պնդում են Վաշինգտոնում, ռուս լրտեսներին ամենաշատը հետաքրքրում են հաղորդակցության ոլորտի տեխնոլոգիաներին վերաբերող տվյալներ, կոմերցիոն, նաեւ ռազմական տեխնոլոգիաներին, բժշկական եւ դեղագործական փորձարկումներին առնչվող տեղեկություններ:
Ռուսական եւ չինական դեսպանություններում, սակայն, հերքել են կիբեր-լրտեսության դեմ իրենց ուղղված մեղադրանքները:


















































