Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդվեդեւը Սարկոզիին դստեր ծննդյան կապակցությամբ նվեր է մատուցել

Նոյեմբեր 04,2011 04:50

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր ֆրանսիացի գործընկեր Նիկոլա Սարկոզիին եւ նրա տիկնոջը` Կարլա Բրաունին, նրանց դստեր` Ջուլիայի, ծծնդյան առիթով  «Սադկո» հեքիաթի սյուժեով նկարազարդված ֆեոդոսեյան արկղիկ է նվիրել: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ֆրանսիայի նախագահի գործընկերները, որոնք մասնակցել են G20-ի գագաթաժողովին, իհարկե,  նրա դստերը չեն տեսել, բայց դա չի խանգարել, որ Սարկոզին եվրոպական առաջնորդներից շնորհավորանքներ ստանա:

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի կնոջ` Կարլայի, հղիության մասին հայտնի էր դարձել կես տարի առաջ` նորմանդական Դովիլ քաղաքում տեղի ունեցած «ութնյակի» գագաթաժողովի օրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930