Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդվեդեւի այդ կսմիթներն ու սպառնալիքներն ինչի՞ համար են, հիմա ես էլ բռնե՞մ ասեմ՝ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի»․ Փաշինյան

Հոկտեմբեր 08,2026 11:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյան անդրադարձավ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի այն հայտարարությանը, որ Հայաստանի համար ամենասարսափելի սցենարը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։

«Հայաստանն արդեն եղել է նման վտանգի առջեւ եւ եղել է նման իրավիճակում, երբ 2022 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ-ն իր դաշնակցային պարտականությունները ՀՀ առջեւ չի կատարել։ Եվ ընդհանրապես ի՞նչ է նշանակում, այդ արտահայտությունը Մեդվեդեւն ինչի՞ համար է անում։ Այդ կսմիթներն ու սպառնալիքներն ինչի՞ համար են։ Հիմա ես էլ բռնե՞մ ասեմ՝ այդ նույն տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել, որ ցանկանում են, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով այն, որ ՌԴ տարբեր  մասերում պայթյուններ են հնչում։ Հայաստանը Հայաստան է եւ ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու։ Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության»

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով հարցին, թե Թուրքմենստան այցի ընթացքում ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, Փաշինյանը պատասխանեց․ «Նման ձեւաչափերն այնպիսին են, որ վստահաբար շփումներ կլինեն եւ ՌԴ, եւ Ադրբեջանի նախագահների հետ, բայց պաշտոնապես այդպիսի հանդիպում նախատեսված չէ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ 25.10.2019թ. Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031