Հարց. Պարոն Նալբանդյան, այսօր ստորագրվեց համաձայնագիր դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար վիզային ռեժիմի վերացման մասին, արդյոք սա նախատեսում է նաեւ վիզային ռեժիմի թեթեւացում սովորական անձնագրեր ունեցող անձանց համար:
Պատասխան.Դուք գիտեք, որ մենք պատրաստվում ենք համաձայնագիր ստորագրել Եվրոպական Միության հետ, Շենգենի գոտու երկրների հետ, որը հույս ունեմ, որ մյուս տարվա առաջին կեսին կկատարվի, որը վերաբերվում է մուտքի արտոնագրերի, վիզային ռեժիմի դյուրացմանը, եւ այդ շրջանակներում կլինի համապատասխան դյուրացում սովորական անձնագրեր կրողների համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: