Վենեսուելայի Սան-Ռաֆաել-դե-Կորդերո քաղաքում ընթացող մինի ֆուտբոլի հանդիպման ժամանակ ֆուտբոլասերներից մեկն ատրճանակով երեք անգամ կրակել է խաղը սպասարկող մրցավարի՝ 42-ամյա Տիմոլեոն Կաստիլյոյի գլխին ու փախել դահլիճից: TCH գործակալությունը տեղեկացնում է, որ մրցավարը հիվանդանոցում մահացել է, իսկ ոստիկանությունը փնտրում է հանցագործին:
Ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն, ֆուտբոլասերը սկզբում բանավեճի մեջ է մտել մրցավարի հետ իր թիմի ֆուտբոլիստին հեռացնելու համար: Իսկ հետո, օգտվելով հերթական գոլին հաջորդած դադարից՝ մտել է խաղադաշտ եւ մոտ տարածությունից երեք կրակոց արձակել զոհի վրա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: