Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքը ունեցավ մինի ֆուտբոլի ևս 9 խաղադաշտ

Հոկտեմբեր 14,2016 17:18

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016թ. ծրագրով մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ծրագիրը: Բակային տարածքներում ֆուտբոլ մարզաձևով զբաղվելու հնարավորությունները մեծացնելու նկատառումով, ինչպես նաև բակային աշխույժ հանգիստն ապահովելու նպատակով այս տարի կառուցվել է մինի ֆուտբոլի ևս 9 խաղադաշտ:

Այդ խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը, իսկ շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ: Այսպիսով, 2010 թվականից մեկնարկած ծրագրի շնորհիվ, ներառյալ այս տարվա 9 խաղադաշտը, մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն կառուցվել է մինի ֆուտբոլի 126 մարզադաշտ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Շատ գեղեցիկ ծրագիր է և դրականորեն է նպաստում մեր երեխաների դաստիարակման գործին: Բայց անհրաժեշտ է նաև հետևել այդ խաղադաշտերին, դրանք պետք է անտեր չլինեն: Դաշտերի շրջակայքն էլ պետք է մաքուր լինի: Մոտ մեկ տարի է ինչ գործում նման խաղադաշտ Նոր Nորքի 7-րդ զանգվածում: Երեխաները հիանալի միջոց են ստացել սպորտով զբաղվելու: Սակայն դաշտի շրջակայքը նույն կիսատ վիճակում է , իսկ շրջապատող այգում արդեն երկրորդ տարին է ինչ ծառերը չորանում են, քանի որ չեն ոռոգվում:: Մեր ահազանգին չեն պատասխանում ոչ քաղաքապետարանից և ոչ էլ թաղապետարանից: Իսկ ծառերը չորանում են և այգին շուտով կվերանա: Շրջապատում առկա միակ այգին է, որտեղ ամառվա տապ օրերին մի փոքր հանգստանում է տեղի բնակչությունը: Պատկան մարմիններին խնդրում եմ մտածել ու լուծել այս ոչ բարդ խնդիրը: Քաղաքապետարանի այս վարչությանը կխնդրեի, արդեն երրորդ անգամ, հարցը ներկայացնել ղեկավարությանը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31