Կիեւի «Դինամոյի» եւ ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Օբոլոնի» մարզիչ Վասիլի Ռացն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի ազգային ավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրո 2012-ի եզրափակիչ մրցաշարին: «Ես հույս ունեի, որ Հայաստանը հաճելի անակնկալ կմատուցեր: Նա դրան շատ մոտ էր գտնվում: Հետաքրքիր կլիներ Հենրիխ Մխիթարյանին տեսնել Լեհաստանում կամ Ուկրաինայում», – ասել է ճանաչված ֆուտբոլիստը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: