
Վթարի հետեւանքով Ուզունյանը եւ ավտոմեքենայում գտնվող ուղեւոր 34-ամյա Շավարշ Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչ կժամանեին Երեւանի ՃՈ աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, անհայտ անձինք ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները:
Վթարի վայրում փորձել էին ոստիկանությանը մոլորության մեջ գցել, թե իբրեւ վարորդը եղել է այլ անձ: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում, կոչումով ավագ լեյտենանտ է: Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ Յ. Ուզունյանը հոկտեմբերի 27-ի գործով դատավոր, ներկայումս Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի որդին է: Ավտոմեքենան ըստ ՃՏՀ քննության, պատկանում է Սամվել Ուզունյանի որդուն: Ավտոմեքենան քննիչ Խաչիկ Սամվելյանի հանձնարարականով տեղափոխվեց Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ



















































