Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեև նախընտրական քարոզարշավը ուղեկցվում էր իշխանության կողմից պառակտող և վախ սերմանող հռետորաբանությամբ՝ թեկնածուները կարող էին ազատորեն իրականացնել իրենց քարոզարշավը». Սարգիս Խանդանյանը՝ Հունգարիայում կայացած ընտրությունների մասին

Ապրիլ 13,2026 19:55 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, որը ԵԱՀԿ գործող նախագահողի կողմից նշանակվել էր Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար, նշում է.

«Հունգարիայում երեկվա ընտրությունները տպավորիչ էին` հատկապես մասնակցության ռեկորդային ցուցանիշներով։

Քիչ առաջ Բուդապեշտում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրի Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության հայտարարությունը և նախնական գնահատականները։ Հայտարարության հիմնական շեշտադրումները հետևյալն են.

«Հունգարիայում ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրությունները աչքի ընկան քաղաքացիների ակտիվ ներգրավվածությամբ՝ արձանագրելով ընտրողների մասնակցության ռեկորդային բարձր մակարդակ` իրական ընտրության հնարավորությամբ, սակայն հավասար մրցակցային պայմաններ չկային, քանի որ իշխող կուսակցությունը օգտվում էր համակարգային առավելություններից, որոնք մշուշում էին պետության և կուսակցության միջև սահմանը։

Ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու մարմինները արդյունավետ և պրոֆեսիոնալ կերպով են կազմակերպել նախապատրաստական ​​աշխատանքները։

Թեև նախընտրական քարոզարշավը ուղեկցվում էր իշխանության կողմից պառակտող և վախ սերմանող հռետորաբանությամբ, ներառյալ՝ կառավարության կողմից առաջ քաշված, արտաքին միջամտության վերաբերյալ չհիմնավորված պնդումները, թեկնածուները կարող էին ազատորեն իրականացնել իրենց քարոզարշավը։

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը ընդհանուր առմամբ դրական է գնահատում ընտրության օրվա գործընթացի բոլոր փուլերը՝ դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում, չնայած որոշ ընթացակարգային թերություններին»։

Ամբողջական հայտարարությունը և մամուլի ասուլիսի հղումը` այստեղ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930