Հայաստանում մեկնարկած հրաժարականների ալիքում հիշատակվել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նվեր Պողոսյանի անունը: Այս առթիվ Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրեց. «Գեղարքունիքիմարզպետ Նվեր Պողոսյանի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը հորինված են, անհիմն եւ չեն համապատասխանում իրականությանը: Ասենք նաեւ, որի ինչ-որ աղբյուրից տարածված բամբասանքներն ամենեւին չեն ազդում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի աշխատանքային կանոնավոր գործունեության վրա»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: