Լրահոս
Ո՞ւմ ճանապարհն է TRIPP-ը
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն ութական տղամարդ եւ կին ծանրորդներ

Մարտ 30,2026 14:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մարզչական շտաբերը գլխավոր մարզիչներ Հակոբ Փիլոսյանի եւ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ հրապարակել են այն ծանրորդների անունները, որոնք ապրիլի 19-ից 26-ը Բաթումում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը։

Տղամարդիկ․  60 կգ քաշային կարգ՝ Գառնիկ Չոլակյան, 71 կգ՝ Գոռ Սահակյան, 79 կգ՝ Մարտին Պողոսյան, 88 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 94 կգ՝ Արա Աղանյան, 110 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Գարիկ Կարապետյան, +110 կգ՝ Վարազդատ Լալայան։

Կանայք․ 53 կգ քաշային կարգ՝ Տանզելա Գրիգորյան եւ Իզաբելլա Յայլյան, 58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, 77 կգ՝ Աննա Ամրոյան  եւ Ալինա Սուքիասյան, 86 կգ՝ Էմմա Պողոսյան եւ Լիանա Գյուրջյան, +86 կգ՝ Տաթեւ Հակոբյան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: