


Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենամարզական ղեկավարներից է: Նա զբաղվում է եւ ձյուդոյով, եւ ըմբշամարտով, եւ սամբոյով, եւ լեռնադահուկային սպորտով… Բոլորը չես թվարկի: Երբ Պուտինն էր Ռուսաստանի նախագահը այդ երկրում սկսեցին կառուցվել լեռնադահուկային առաջին մրցուղիները: Գործընթացը հիմա էլ շարունակվում է:
Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երիտասարդ տարիներին զբաղվել է ծանրամարտով: Իսկ այժմ, ինչպես հայտնի է դարձել, հրապուրված է բադմինտոնով: Նրա նախաձեռնությամբ սկսվել է այս խաղը դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման ծրագիր մտցնելու գործընթացը: Եվ եթե դա հասցվի մինչեւ տրամաբանական ավարտ, մոտ ապագայում Ռուսաստանում բադմինտոնը կարող է առաջատար մարզաձեւ դառնալ:
Կարդացեք նաև
Միխայիլ Գորբաչովը սպորտով ընդհանրապես չէր հետաքրքրվում: Իսկ ահա Բորիս Ելցինը, որ երիտասարդ տարիներին լավ վոլեյբոլ էր խաղում, արդեն հասուն տարիքում թենիսով «հիվանդացավ»: Դա էլ հենց պատճառ դարձավ, որպեսզի մարզաձեւը սիրելի դառնա նախ նրա շրջապատում, ապա նաեւ՝ ամբողջ երկրում: Ռուսաստանը Ելցինին է պարտական «Դեւիսի գավաթի» եւ 

Լեոնիդ Բրեժնեւը հոկեյ էր սիրում ու երկրպագում էր ԲԿՄԱ-ին: Պատահակա՞ն էր, արդյոք, որ հենց նրա ղեկավարության շրջանում Ռուսաստանի ազգային հավաքականը դարձավ անպարտելի «Կարմիր մեքենա», որը պարտություն չէր կրում ոչ աշխարհի առաջնություններում, ոչ էլ օլիմպիական խաղերում:
Շարունակելի
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ















































