Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻԴԵ-ն, Կրակովում կայացած գործկոմի նիստում որոշել է 2012 թվականի հունվարի 1-ից նաեւ արագ եւ բլից շախմատների վարկանիշային դասակարգում սահմանել:
Այդ նպատակով ՖԻԴԵ-ն մարզաձեւի ազգային ֆեդերացիաներին կոչ է անում՝ եկող տարվա առաջին օրից իրենց մոտ գրանցել իր հովանու ներքո անցկացվող արագ եւ բլից շախմատների բոլոր մրցաշարերը: Ընդ որում, մասնակցության համար գրանցվել անհրաժեշտ է տվյալ մրցաշարի մեկնարկից ոչ ուշ, քան երկու օր առաջ:
Արագ եւ կայծակնային շախմատների վարկանիշային դասակարգման առաջին ցուցակները նախատեսվում է հրապարակել 2012 թվականի հունիսի 1-ին, իսկ դրանից հետո թարմացնել յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: