Վանաձորի թիվ 2 հիվանդանոցում հազվադեպ կարելի է տեսնել մանկահասակ երեխաների, սակայն այսօր հերթական անգամ բուժհաստատության տնօրեն Կարեն Ադամյանի նախաձեռնությամբ «Օրրան» բարեգործական կազմակերպության շահառուներն անվճար բուժզննում են անցնում սրտաբանի, նյարդաբանի, ակնաբույժի մոտ: «Անչափ կարեւորում ենք Կարեն Ադամյանի մարդասիրական քայլը, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում օրրանցիներին: Առանց ընկերների ու բարի կամքի՝ դժվար կլիներ 60 ընտանիքների համար որեւէ խնդիր լուծել», -ասում է «Օրրան» ԲՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Մարիամ Մանուչարյանը:
Կազմակերպությունը դիմել է մարզպետարանին՝ 10 երեխայի բուժման հարցում աջակցելու խնդրանքով: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության առողջապահության բաժնի վարիչ Լուսինե Վարդանյանի պարզաբանմամբ. «Քանի որ այդ տարիքայի ղմբին պետպատվերի շրջանակներում հնարավոր չէ ընդառաջել, պետբյուջեի 5 տոկոսի չափով, գումար է տրամադրվում անապահով ընտանիքների բուժման ծախսերի համար»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: