Նոյեմբերի 30-ին տեղի կունենա Զադե Այլահի Իբրահիմյանի, Սայամ Պետրոսյանի, Հարություն Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Քրեական գործը հարուցել է Հադրութի կայազորի զինվորական դատախազությունը:
Նրանք մեղադրվում են համածառայողներ Արթուր Մարդոյանին, Վարդան Մարտիրոսյանին, Ջիվան Եղոյանին նվաստացնելու, ծաղրելու, բռնություն կիրառելու համար: Զադեն ոտքերով հարվածել է Վարդանին: Վերջինս ընկել է քարերի վրա: Ըստ գործով ձեռք բերված ապացույցների. «Վարդանը հուզական լարվածության կուտակման պատճառով ընկել է նշանակալի հույզերի անմիջական ազդեցության տակ, կատարել ինքնասպանություն»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: