ՀՀ կառավարությունը պետք է 18 500 եվրո փոխհատուցում պետք է վճարի Երեւանի կենտրոնում վիճահարույց կառուցապատման արդյունքում սեփական տնից վտարված եւս մեկ ընտանիքի: Այդ մասին նշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ: Եվրադատարանի վճռում նշվում է, որ Երեւանի Բուզանդի-17 հասցեի իրենց տնից Հովհաննես Հովհաննիսյանի ընտանիքի բռնի վտարմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան, որը պաշտպանում է սեփականության իրավունքը:
Հովհաննիսյանների ընտանիքը երրորդն է Հայաստանում, որ լրացուցիչ փոխհատուցում է ստացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ: Եվս 20 ընտանիքներ ձգտում են որոշումներ ստանալ Ստրասբուրգի դատարանում հարուցված համաման հայցերի առնչությամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: