Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին գրում է X սոցիալական ցանցում
Մենք չենք հասկանում ԱՄՆ-ի հարձակման պատճառներն Իրանի դեմ։ Հնարավոր է՝ ԱՄՆ վարչակազմը ներքաշվել է այդ գործընթացի մեջ։
Այն, ինչ ես գիտեմ՝ Իրանը կպատժի նրանց, ովքեր սպանում են մեր երեխաներին։
Մեր թշնամությունը ամերիկացի ժողովրդի հետ չէ, որին կրկին խաբում են։
Կարդացեք նաև
Մեկ այլ գրառմամբ նախարարը տեղեկացնում է
Կապ ենք հաստատում եղբայրական հարևան երկրների մեր գործընկերների հետ՝ հստակեցնելու, որ Իրանը բացառապես իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։ Իրանը անգործ չի մնա, մինչ ԱՄՆ-ը հարձակվում է մեր ժողովրդի վրա։ Ափսոսում ենք, որ թիրախները գտնվում են բարեկամ պետությունների տարածքում։


















































