
Ավանդույթի համաձայն ամեն տարի տվյալ մրցաշրջանի արդյունքներով հանրապետության մարզիկների լավագույն տասնյակին որոշում են հենց մարզական լրագրողները: Սակայն ամեն անգամ արդյունքների հրապարակումն իսկական գլխացավանք է դառնում: Ֆեդերացիաների նախագահները եւ հատկապես ազգային հավաքականների մարզիչները մեզ մեղադրում են ոչ օբյեկտիվ լինելու եւ կողմնապահության մեջ:
Հասկանալի է, որ յուրաքանչյուր ոլորտի ղեկավար եւ մարզիչ ցանկանում է իր մարզիկին տեսնել տասը լավագույնների մեջ: Բայց նաեւ փաստ է, որ բոլորի ցանկությունը բավարարել հնարավոր չէ: Այդտեղից էլ սկսվում են ամենաաբսուրդ մեղադրանքները, դժգոհությունները, երբեն էլ` ահաբեկումները:
Յուրաքանչյուր լրագրող ազատ է ընտրության մեջ եւ թեկնածուներին տասնյակում դասավորում է այն հերթականությամբ, ինչպես պատկերացնում է: Եվ միավորների հաշվարկից հետո է միայն կազմվում տասնյակը: Եվ քանի որ տասնամյակների ընթացքում ընտրության մեխանիզմը վերանայման կարիք ունի, այսօրվա քննարկումն էլ հենց այդ նպատակով էր կազմակերպվել, որի ընթացքում հստակեցվեցին ընդհանուր սկզբունքները: Որոշվեց` հաշվի առնելով բոլոր առաջարկները, ամենակարճ ժամանակում դրանք հստակ ձեւակերպել, մոտ օրերս եւս մեկ անգամ քննարկել ֆեդերացիայի գործկոմի նիստում եւ փաստաթղթի վերջնական տարբերակը հաստատել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































