Երեկ «Մայնց» ֆուտբոլային ակումբի կայքը տեղեկատվություն է տարածել, որ Գերմանիայի առաջնության հերթական տուրի «Քյոլնի» հետ նշանակված խաղը հետաձգվում է անորոշ ժամանակով, քանի որ մրցավար Բաբակ Ռաֆատին խաղադաշտ չի ներկայացել: Իսկ ահա «Բիլդ» հանդեսի փոխանցմամբ, առավոտյան մրցավարին հյուրանոցի իր սենյակում հայտնաբերել են երակները կտրած ու շտապ տեղափոխել հիվանդանոց: Մրցավարի առողջական վիճակի մասին առայժմ ոչինչ չի ասվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   