
Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նախ հուսով եմ, թե այս հարցերը, որ տալիս եք, իմ պատասխանելու դեպքում չի դիտվի որպես նախընտրական քարոզարշավ: Նշեմ, որ հենց ձեր հարցի մեջ որոշակիորեն ներառված է նաև պատասխանը: Դուք ինքներդ նկատել եք, որ «Ժառանգությունը» միշտ եղել է ժողովրդի կողքին, ուստի եւ պարզ տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացին հենց այն ուժին է ընտրում, որը ներկայացնում է իր շահերը: Բացի դա՝ հայերը մի լավ ասածվածք ունեն. «Փորձած թանն անփորձ մածնից ավելի լավ է»: Ես այնուամենայնիւ կարծում եմ, որ քաղաքացին՝ ի դեմս «Ժառանգության» տեսնում է ապագայի կուսակցության, որի աշխատաոճը, ժողովրդավարությանը միտված գործունեությունը հենց վաղվա օրը պետք է ապահովի եւ իրականացնի այն բարեփոխումները, որոնց րոպե առաջ սպասում է հասարակությունը:
Հարցի առաջին մասի վերաբերյալ կնշեմ հետեւյալը: Ոչինչ, որ ասում են: 2007-ին էլ էին ասում, որ «Ժառանգությունը» չի անցնի, բայց իրականությունը այլ էր: Նույնը հիմա: Բացի այդ՝ նմանօրինակ գործողություններն ընդդեմ «Ժառանգության» եւս մեկ անգամ փաստում են, որ որքան է նրանց խանգարում «Ժառանգության» գոյության փաստն իսկ, էլ չեմ խոսում նրա մասին, որ այն՝ որպես այլընտրանք նախկին եւ ներկա կառավարման մոտեցումներին ու արժեքներին, խիստ անհարմար իրավիճակ է ստեղծում նրանց համար: Երրորդ՝ իրենց միավորող շատ հարցերի մեջ նաեւ «ժառանգությունն» է դարձել միավորող հանգամանք: Եվ վերջապես մի գործով պետք է զբաղվե՞ն, թե՞ չէ: Է, թող իրենց գործն էլ դա լինի: Կարեւորը մեր գործն է, որն ինչպես եղել, այնպես էլ լինելու է մեկը` քաղաքացու շահի պաշտպանությունը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


















































