«Ազգից» տեղեկանում ենք, որ երեկ՝ նոյեմբերի 22-ին Պրահայի դիվանագիտական թաղամասում պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը Հայաստանի հիմնի հնչյունների ներքո բարձրացրեց ՀՀ պետական դրոշը, որից հետո երկու նախարարները կտրեցին կարմիր ժապավենն ու հավաքված բազմաթիվ հյուրերին հրավիրեցին դեսպանատուն: Դեսպանատանը իր օրհնության խոսքն ասաց եւ շնորհավորեց Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: