Նկարի հեղինակը Իջեւանի Օրհուս կենտրոնն է: Նրանք քաղաքական գործիչներին առաջարկում են քարոզարշավի ընթացքում չվնասել բուսական աշխարհը: Կասկածից վեր է, որ որեւէ քաղաքում, այդ թվում Իջեւանում պաստառ փակցնելու տեղերի պակաս չկա: Ավելին, դրանց տեղը սահմանվում է քարոզարշավից առաջ ու էլի կասկածից վեր է, որ ծառը չէր կարող նախընտրական գովազդի հարթակ սահմանվել: Բայց Իջեւանի նոր ընտրված քաղաքապետը, դեռ թեկնածու կարգավիճակում չի լսել բնապահպաններին, շեղվել է սահմանված տեղերից: Տեսնես քաղաքապետ դառնալուց հետո կլսի՞, կմնա՞ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված բազմաթիվ շրջանակներում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: