Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն Սիմոնյանի ես պատրաստ էի ամեն ինչի». Իտալացի մասնագետի հուզիչ պատմությունը Նիկիտա Սիմոնյանի մասին

Փետրվար 20,2026 19:01 Share

Առողջ ապրելակերպի մոլի նվիրյալ, իտալացի ճանաչված ֆուտբոլային մասնագետ Օրեստե Չինկվինին Ռուսաստանում աշխատելու տարիներից մի հուզիչ պատմություն է պատմել՝ կապված Նիկիտա Սիմոնյանի հետ։ Նա հիշել է, որ ամբողջ կարիերայի ընթացքում ինքն իր համար սահմանած «չոր օրենքը» խախտել է մեկ ու միակ անգամ։ Եվ դրա «մեղավորը» լեգենդար Նիկիտա Սիմոնյանն է եղել։

«Ինձ համար Նիկիտա Սիմոնյանը երկրորդ հայր էր դարձել։ Պատմական այդ լանչը սիցիլիական խոհանոցով մոսկովյան ռեստորաններից մեկում էր։ Ու չնայած ես անգամ գինի չեմ կարողանում տանել, Սիմոնյանի՝ այդ մեծ մարդու նկատմամբ ունեցած խորը հարգանքից ելնելով, մեկ բաժակ օղի համտեսեցի»,- պատմել է նա ռուսական լրատվամիջոցներից մեկին՝ հավելելով նաև, որ այդուհանդերձ օղու համն իրեն առանձնապես չի տպավորել։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728