Հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի պատանիների առաջնության հինգերորդ տուրում պարտության մատնելով նաեւ Սալեմ Սալեհին` բացարձակ արդյունքով ստանձնեց իր տարիքային խմբի միանձնյա առաջատարի դերը: Ռոբերտ Աղասարյանն իր անվան դիմաց գրանցեց կես միավոր եւ մեկ աստիճան նահանջելով 93 մասնակիցների մեջ հանգրվանեց 21-րդ հորիզոնականում:
Տուրը հաղթական էր նաեւ 16 տարեկանների խմբում հանդես եկող մեր շախմատիստների` Հովհաննես Գաբուզյանի եւ Կարեն Հ. Գրիգորյանի համար: Առավելության հասնելով մրցակիցների նլատմամբ` Գաբուզյանը 4,0 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական եւ ընդամենը կես քայլ է զիջում առաջատարին, իսկ Կարենը 3,5 միավորով զբաղեցրոց 21-րդ տեղը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: