
Հոգեւոր հովվի ներկայացմամբ, այսօր դպրոցներում, այլ հաստատություններում անվտանգ սեքսի քարոզով մարդկությունն Աստծո ստեղծած հազարավոր տարիների բարոյական նորմերը փոփոխում է եւ հարմարեցնում իրենց:
Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ է քահանան դեմ անվտանգ սեքսի քարոզին, չէ՞ որ դա ինչ-որ կերպ նպաստում է մի շարք հիվանդությունների կանխարգելմանը՝ տեր Կյուրեղը պատասխանեց. «Դեմ եմ ամենաթողությանը: Այդ քարոզով ասում են՝ ինչ ուզում եք արեք՝միայն թե չվարակվեք»: Մեր այն դիտարկմանը, որ սեռական ցանկությունն էլ Աստծված մարդու հետ է ստեղծել, ի՞նչ կարող է անել մարդը, երբ նման ցանկություն ունի, հոգեւոր հովիվը պատասխանեց. «Սեռական ցանկությունը Աստված տվել է, որպեսզի մարդը սերունդներ ունենա եւ մարդկային ցեղը շարունակվի: Աստված դրել է նորմեր. ոչ ոք չի արգելում սեռական հարաբերությունները, բայց դա պետք է լինի օրինական ամուսնության ճանապարհով, որովհետեւ պսակը, ամուսնական հարաբերութունները Աստված օրհնում է: Մնացած ամեն ինչ բարոյականությունից դուրս է»:
Ինչ վերաբերում է անվտանգ սեքսի քարոզին, ապա հոգեւոր հովիվն այսպես մեկնաբանեց իր դեմ լինելը. «Դա մղում է երիտասարդությանը ամենաթողության. ուղղակի զգուշորեն իրենց կրքերը բավարարելուն»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































