«Չորրոդ ինքնշխանությունը» գրում է.«Հայ ազգային կոնգրեսը վաղը՝ նոյեմբերի 25-ի հանրահավաքում ներկայացնելու է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիր։ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը չի ցանկացել մանրամասնել հռչակագրի բովանդակությունը՝ նշելով, որ հանրահավաքի օրը այն կներկայացվի հասարակությանը։ «Բնականաբար, դա քաղաքական դեկլարացիա է լինելու, որին հրավիրելու ենք միանալ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր պատգամավորներին»- երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Զուրաբյանը՝ շարունակելով. «Պատգամավորները կա՛մ դա անելու են ժողովրդի ցանկություններին ընդառաջ, կա՛մ ստիպված են լինելու զիջել իրենց տեղը այն մարդկանց, որոնք այդ հռչակագրի կողմնակիցն են լինելու»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: