Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ, անվտանգ և կանխատեսելի միջավայրում». Վահագն Խաչատուրյան

Ապրիլ 02,2026 20:02 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ՝ «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով։

Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին, տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Նա ներկայացրել է նաև «TRIPP» նախագծի նպատակներն ու հնարավորությունները՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային կապերի խորացման և տնտեսական զարգացման խթանման գործում։

Նախագահը կարևորել է նաև Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցը՝ այն գնահատելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ, որը նպաստում է ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։

Նա ընդգծել է, որ կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ, անվտանգ և կանխատեսելի միջավայրում։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերը ուղղել նախագահին։ Այնուհետև նախագահը շրջել է համալսարանի տարածքում, զրուցել ուսանողների հետ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել