Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանիների առաջնության յոթերորդ տուրում 18 տարեկանների մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանն առաջին ոչ-ոքին արեց` միավորը բաժանելով ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ: Այդուհանդերձ, հայաստանցի շախմատիստը մեկ միավորի առավելություն ունի 2-7-րդ հորիզոնականներն զբաղեցնող մոտակա մրցակիցների նկատմամբ: Այս տարիքային խմբում հաղթանակ տոնեց նաեւ Ռոբերտ Աղասարյանը:
Հովհաննես Գաբուզյանը (16 տարեկաններ ) միավորը բաժանեց լեհ Կամիլ Դրագունի հետ ու 5,5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: Կես միավոր ավելի ունի միայն լիտվացի Թոմաս Լաուրուսասը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: