Վաղը` Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտի հաջորդ օրը, Մոսկվայի «Ինտերֆաքս» գործակալությունում շախմատի աշխարհի թագակիր Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), հավակնորդ Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ ՖԻԴԵ-ն ստորագրելու են աշխարհի չեմպիոնության համար մրցամարտի անցկացման եռակողմ հանաձայնագիր:
Մրցամարտը, որի մրցանակային ֆոնդը $ 2 միլիոն 500 հազար է, կայանալու է եկող տարվա մայիսին` Մոսկվայում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: