Երեկ Խանջյան փողոցում իրար էին բախվել երեք ավտոմեքենա, այդ թվում՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենա: Մինչ վթարի վայր կժամանեին ՃՈ հետաքննիչները, տեղ հասան ԱՊՊԱ ծառայություն մատուցող «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Մեր ֆոտոխցիկն անմիջապես արձանագրեց, որ ԱՊՊԱ-ի պատասխանատուների ավտոմեքենայի դիմապակու վրա բացակայում են ԱՊՊԱ-ի եւ տեխզննման կտրոնները: Վթարի վայրում հավաքվածները հեգնում էին ապահովագրողին՝ «եթե դու ԱՊՊԱ չունես, մեզնից ինչո՞ւ ես պահանջում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: