«Եթե կլինի խաղաղություն, 20-25 տարի հետո որպես զբոսաշրջիկ գուցե, բայց այլ կերպ բացառված է»,-լրագրողների փաստմանը՝ ադրբեջանական կողմից անընդհատ հնչում են հոխորտանքներ, որ Սևանն իրենցն է և այլ հայտարարություններ ևս, և հարցին՝ բացառո՞ւմ եք, որ երբևէ ադրբեջանցիները կլողան Սևանա լճում, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ վստահությունը Ձեզ որտեղի՞ց, նա պատասխանեց․ «էդ վստահությունը ինձ իմ արած քաղաքականությունը, իմ կազմակերպած աշխատանքը և վերլուծությունն է տվել»։
Հիշեցմանը՝ ադրբեջանցիները դեռ ՀՀ ինքնիշխան տարածքում են, մարզպետն առանձնապես չցանկանալով ամբողջական պատասխանել` ասաց․ «ՀՀ ինքնիշխան տարածքի վրա որևէ ոտնձգություն ՀՀ-ն թույլ չի տալու, իր ունեցած բոլոր գործիքակազմն օգտագործելու է, որ այդ ագրեսորին կամ ագրեսիվ պահվածք դրսևորածին իր տեղը ցույց տա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































