
Այնուհետեւ Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վերլուծելով ԱԺ-ի ներկայացրած 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը, ասաց, որ այն տնտեսական աճ չի ապահովելու, երկրին կայունություն չի բերելու. §Հայաստանը կհայտնվի Հունաստանի վիճակում եւ այն պարտքը, որը իրենք նախատեսել են վերցնել՝ ոչ ոք իրենց չի տալու։ Այդ են վկայում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերջին վերլուծությունները¦£
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին փոխանցեց ազատազրկման վայրում գտնվող Տիգրան Առաքելյանի ողջույնները եւ տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն արդեն դատարան է ուղարկել Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործերը։
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հիմքերը։ Հանրահավաքի մասնակիցները միաձայն հավանություն տվեցին այդ փաստաթղթին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































