Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեղն անջատելն անմեղ պոպուլիզմ չէ

Մարտ 11,2026 10:00 Share

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին գրառումներից մեկում, ի թիվս այլ մտահոգությունների, նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային սեռական հայհոյախոսության հիմնադիրն է: «Ո՛չ Խորհրդային Հայաստանի տարիներին, ո՛չ էլ անկախության շրջանում հրապարակային խոսքում երբեք սեռական հայհոյախոսություն, որպես երեւույթ, գոյություն չի ունեցել։ Դա Փաշինյանի եւ իր թիմի՝ ավանդապաշտ մեր ազգին պատիվ չբերող եւ խայտառակ նորամուծություն է», – գրել է Տեր-Պետրոսյանը:

Թվում է, թե այն բազմաթիվ մարտահրավերների ֆոնին, որոնց առաջ կանգնել է մեր երկիրը, հայհոյանքի խնդիրը պետք է նահանջի երկրորդ պլան: Բայց, կարծում եմ, դրա մասին արժե խոսել, որովհետեւ դա նույնպես յուրահատուկ գործիք է՝ մեր հասարակության մտավոր ներուժը «շրիշակի» մակարդակի հասցնելու գործում:

Փաշինյանի տիպի ղեկավարների համար սկզբունքային է հասարակության մասերը տարբեր բաժանարար գծերով հակադրելը, եւ այդ գծերից մեկն է՝ «ժողովուրդ – ոչ ժողովուրդ» բաժանումը: «Ոչ ժողովրդի» մեջ մտնում են, բնականաբար, «նախկինները», «ռսաստրուկները» եւ այլք, բայց նաեւ նրանք, ում ներկայիս քարոզչությունն անվանում է «ինծիլիգենտ»: Խորհրդային տարիներին մոտավորապես նույն իմաստն ուներ «отщепенец» բառը:

Այսինքն՝ այն ժամանակ, երբ հայկական արբանյակը սուրում է տիեզերքի տարածքներում, մեր երկրում կատարյալ խաղաղություն եւ անխախտ ժողովրդավարություն է հաստատվել ու վերջնականապես հաղթահարվել է կոռուպցիան, դեռ կան առանձին հակաժողովրդական տարրեր, որոնք այդ ամենը հարցականի տակ են դնում, ակնոց են կրում եւ ժողովրդի լեզվով չեն խոսում:

Բայց կա, բարեբախտաբար, ժողովրդի ծոցից ելած առաջնորդ, որը հստակ ցույց է տալիս, թե որտեղ է չարիքը, իսկ որտեղ՝ բարիքը, հրապարակավ եգիպտացորեն է ուտում, խոսում է ժողովրդի սրտից բխած հայհոյանքներով եւ ընդհանրապես… «սաղին շինելու է»:

Ովքեր կարծում են, թե նման քարոզչությունն անմեղ պոպուլիզմ է եւ պետության համար վտանգ չի ներկայացնում, չարաչար սխալվում են: Մարդկանց ուղեղն անջատելն ավելի վտանգավոր է, քան 1000 ԱԹՍ-ը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Իշխանությունն ու հարստությունը թույլին ու աղքատին այլասերում են, նույնն է թե ընտանիքի կառավարման ղեկը ծնողների ձեռքից վերցնել ու տալ երեխաներին ու տատիկ պապիկներին: Մենք ազգովին մի ընտանիք ենք եւ ընտանիքի կառավարման ղեկը երեխաների ու տատիկ պապիկների ձեռքից պետք է իրենց ձեռքը վերցնեն երեխաների ջահել ծնողները: Ծնողները նրանք են, ովքեր անկախ իրենց ֆիզիկական կամ մտավոր կարողություններից, պատրաստ են եւ ունակ են պաշտպանել ընտանիքի ամենասիրելիներին՝ երեխաներին եւ տատիկ պապիկներին: Երեխաներ եւ տատիկ պապիկներ, մի գնացեք ընտրություններին կամ գնալուց էլ ընտրեք նրանց, ում ձեր ընտանիքի ջահելությունը կառաջադրի: Ջահելություն, սերն ու խաղաղությունը միակողմանի չի լինում, պատրաստվեք պատերազմի, դվորնյաշկեքին մի լսեք, դրանք հայի խոտանն են: Ջահելություն, ավելի շուտ դուք կմասնակցեք ընտրություններին եւ ձեր ընտրությամբ ազգին կպաշտպանեք ապագա փորձանքից, քան խորհրդարանական ընդդիմությունը իմպիչմենթ կհայտարարի ու խելքը գլխին մեկին կբերի իշխանության: Իսկական ազգային ընդդիմություն, պետք է միավորվել ռազմավարական միջոցների շուրջ, հերիք է մի ռազմավարական միջոց ընկնի օտարի ձեռքը, մենք ազգովին դառնում ենք ստրուկ այդ օտարի ձեռքում: Այսօրվա միջազգային պատերազմները իմաստը՝ մի ստրկատիրական համակարգից ավելի զարգացած ստրկատիրական համակարգի անցնելն է: Ռազմավարական միջոց է ջուրը, այն էլ պետք է դառնա ազգային դրամի փոխարժեքը, մենք պետք է հրաժարվենք օտարի դրամից, որի տակ պատերազմներն ու անօրինականություններն են: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031