«Նոյեմբերի 10-իառավոտյան, 9 անց 5 Թուրքիայիմեծմասըկանգառավ: Մարդիկդուրսեկանիրենցմեքենաներից: Հետիոտներըկախեցինգլուխները: Դպրոցներումեւգրասենյակներումտիրեցլռություն»,- Financial times-ի թուրք թղթակիցներն այսօր այսպես են նկարագրել, թե ինչպես է ամեն տարի նշվում 1938-ին մահացած ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահը: Երկրի ամեն խանութում ու գրասենյակում դեռ նրա լուսանկարներն են՝ նշում են թղթակիցները, բայց չնայած այս ակնածանքին իր «ազգային հերոսի» նկատմամբ՝ ըստ Financial times-ի, Թուրքիայում սկսվել է «կատաղիքննարկումհանրապետությանվաղտարիներիմասին: ՏաբուներնԱթաթուրքիշրջանումթերություններիեւհանցագործություններիմասինսկսումենքանդվել»: Որպես դրա մի վկայություն է դիտվում այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ ներողություն խնդրեց Դերսիմում պետության կողմից հազարավոր մարդկանց սպանությունների համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: