
Բանաստեղծ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը փաստեց, որ հեռուստաընկերությունները համարյա չունեն երիտասարդական, մանկապատանեկան հաղորդումներ: Լրագրողներից մեկն այս կապակցությամբ հիշեց «Հայրենիք» մանկական ալիքի մասին: Ու թեեւ դրա սեփականատեր Հրանտ Վարդանյանը «Հայրենիքի» չգործելու մասին ասել էր. «Մեզ ընդամենը թույլ տվին մի հեռուստաընկերություն ունենալ, որի մեջ խտացրինք երկու հեռուստաալիքների հաղորդումները»՝ ՀՌԱՀ անդամն իր պատաասխանում անտեսեց այս պատճառաբանությունը:
Բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանն էլ ցավում է, որ նոր գրողներ չեն գալիս ասպարեզ: Ըստ նրա, այս խնդիրը կլուծվի մանկական գրականական հաղորդումների ստեղծման դեպքում:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


















































