
Չորեքշաբթի հնարավոր են չվերթների 12 ժամանոց հետաձգումներ, քանի որ ներգաղթի ծառայության աշխատակիցները պատրաստվում են գործադուլ անել՝ բողոքելով կենսաթոշակների առնչությամբ կատարվող փոփոխություննների դեմ:
«Բրիտանական ավիաուղիների» ներկայացուցիչն ասել է, թե անում են ամեն ինչ՝ պաշտպանելու իրենց հաճախորդների շահերը, եւ նրանք կարող են վերադարձնել տոմսերը՝ առանց դրա համար ենթարկվելու դրամական պահումների:


















































