2001-2011 թվականներին Հայաստանում գրանցվել է դեղերի կեղծման 43 դեպք: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի դեղերի եւ բժշկական տեխնիկայի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Ըստ նրա՝ տարածված են հատկապես սեռական պոտենցիայի բարձրացմանը նպաստող դեղամիջոցների կեղծումները: Հակոբ Թոփչյանի խոսքերով, շուկայում վաճառվող «վիագրաներին» սովորաբար խառնում են «ալիքապս» հավելումներն ու վաճառում: Նա վստահեցրեց, որ վերջին տարիներին կեղծման դեպքերը հազվադեպ են, որովհետեւ դեղերի որակը վերահսկում են հենց սահմանակետերում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: